Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18:00 դրությամբ 56 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 16:00-ից հետո ավելացել են հետեւյալ նյութերը։

05.05.2013թ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ահազանգ է ստացվել, որ «Առաջին լրատվական» կայքէջում հաղորդագրություն է հրապարակվել, որ «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ վաղ առավոտվանից 7/34 տեղամասում Սիլիկյան թաղ. 37 մանկապարտեզում ընտրակաշառք են բաժանում:

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ. ոստ Նոր-Նորքի բաժնի ՀՈԲ պետը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀԱԿ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը զանգահարել է եւ հայտնել, որ Նորքի 8-րդ զանգվածի 6,7,8 շենքերում ցուցակով մարդ են տանում ընտրության, միաժամանակ տալով մի հեռախոսահամար, որ մանրամասները կտեղեկացնի այդ հեռախոսահամարի բաժանորդը:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 14:54-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ս. Շ.-ն եւ հայտնել, որ իր երեխան գտնվում է ԱՄՆ-ում, սակայն նրա անունը ընտրացուցակում դեռ երեք տարի է կա:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 14:15-ին ոստ. Բաժին է զանգահարել թիվ 3/27 ընտրատեղամասի նախագահի տեղակալը եւ հայտնել, որ նշված տեղամասում Վ. Մ.-ն մեխանիկական միջամտությամբ ջնջել է ընտրատեղամասի դրոշմակնիքը եւ կարծում է, որ թեկուզ նման ձեւով կնիքը չպետք է ջնջվի:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ. ժամը 09:55-ին ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ թիվ 161 դպրոցի 11/24 ընտրատեղամասի դիմաց Ա. Մ.-ն եւ համատիրության պետ Ռ. Ա.-ն գումարներ են բաժանում:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013 թ. ժամը 09:55-ին ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ իրենց է զանգահարել թիվ 4/14 ընտրատեղամասի անդամ Գ. Խ.-ն եւ հայտնել, որ ճանաչում է երեք անձի, որոնք քաղաքում չեն, բայց նրանք քվեարկել են:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013 թ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ահազանգ է ստացվել, որ «Առաջին լրատվական» կայքէջում հաղորդագրություն է հրապարակվել, որ «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ 7/05 տեղամասում ԶԼՄ-ների ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվելու եւ հետեւել քվեարկության ընթացքին:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ. ժամը 15:00-ին 010-26-10-55 հեռախոսահամարից զանգահարել է Ա.Խաչատրյան փող. 26 շենքի բնակիչ Ա. Գ.-ն եւ հայտնել, որ 4 տարի առաջ դիմել է, որ իր տան վրա գրանցված 5 հոգուն հանեն գրանցումից, սակայն այդ անձինք ընտրացուցակներում դեռ կան:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ. ժամը 15:10-ին զանգահարել է անհայտ քաղաքացուհին եւ հայտնել, որ Ա.Խաչատրյան փող. 9 շենքի, թիվ 22 բն. բնակիչները վաճառել են բնակարանը, սակայն նրանց անունները կան ընտրացուցակներում:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ահազանգ է ստացվել, որ «Առաջին լրատվական» կայքէջում հաղորդագրություն է հրապարակվել, որ «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ 8/08 տեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 13:30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳԲ-ի տեսուչից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 8/23 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դ. Մ.-ի մոտից երեք հատ քվեարկած քվեաթերթիկ է հայտնաբերվել:

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

05.05.2013թ., ժամը 09:20-ին «Iditord.am» էլեկտրոնային կայքէջում տեղեկատվություն է տարածվել, որ «Շենգավիթ թաղամասի հետնամասում գտնվող մանկապարտեզում 8/32 ընտրատեղամաս, երեկ թիվ 144 միջնակարգ դպրոցում բաժանվել է ընտրակաշառք»։

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 14:30-ին բաժնի պետի տեղակալից ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Վահագն Խաչատրյանը եւ հայտնել, որ Ռ. Ա.-ին ահաբեկում են հանրապետականները, իսկ թե կոնկրետ ով՝ ասել է չգիտենք:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 14:30-ին բաժնի պետի տեղակալից ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Վահագն Խաչատրյանը եւ հայտնել, որ թիվ 7/17 ընտրական տեղամասի դիմացի ավտոտնակից ընտրակաշառք են բաժանում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 13:30-ին ՀԱԹ բաժանմունքի պետից ահազանգ է ստացվել, որ թիվ 7/07 ընտրատեղամասում մի կին մասնակցում է քվեարկությանը երկու անձնագրով:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ. Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից գրություն է ստացվել «Iditord.am» էլեկտրոնային կայքէջում տեղադրված հոդվածի վերաբերյալ, որ թիվ 7/32 ընտրատեղամասում գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումմներ տեղամասից դուրս եւ ընտրողների ուղղորդում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 14:20-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Լ. Պ.-ն եւ հայտնել, որ 16-րդ թաղամասի 6/33 եւ 7/27 տեղամասերում կուտակումներ կան եւ ընտրակաշառք են բաժանում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 14:20-ին Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող 5/08 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Ա. Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: