Երեւանում, որտեղ մայիսի 5-ին կայացել են ավագանու ընտրությունները, ժամը 20-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Ընդամենը մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է: Ժամը 21-ին հայտնի կդառնա ընտրությունների մասնակիցների թիվը:
Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:
Կեսգիշերին մոտ ԿԸՀ-ն, ըստ ամենայնի, կսկսի նախնական արդյունքների հրապարակումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























