Այսօր` մայիսի 5-ի առավոտյան հարձակում է եղել Ստամբուլում` Գում Գափու թաղամասում գտնվող հայկական մայր տաճարի վրա: Ժամը 12:30-ի սահմաններում անհայտ անձը արարողության ընթացքում 7 անգամ օդ կրակելուց հետո փախուստի է դիմել:

Թուրքական Radikal թերթը հայտնում է, որ ըստ պոլսահայ համայնքի Կար Փայլյանի տված տեղեկատվության, նախքան արարողության ավարտը եկեղեցու առջեւ 7 անգամ օդ է կրակել, ապա ոտքով փախել է:

Դեպքը եկեղեցում խուճապ է առաջացրել: Միջադեպի հետեւանքով ոչ-ոք չի տուժել: Ոստիկանությունը տեսախցիկների արձանագրությունները վերցրել է հետաքննության:

Նշենք, որ ապրիլի 27-28-ին հարձակման էին ենթարկվել Աթաշեհիրի «Նոր հույս» բողոքական եկեղեցին եւ Բուրգաս կղզու «Այոիս Իոնիս» հույն ուղղափառ եկեղեցին: