Մայիսի 5-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 28 ԼԼ 363 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` 33-ամյա Հ. Սողոմոնյանը, 20-ամյա Է. Գրիգորյանը եւ 23-ամյա Ս. Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



























