Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի փողոցում` էլ. ցանցի մոտակայքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները էլ. ենթակայանի մոտակայքում հայտնաբերել են «Ֆ-1»  տիպի ուսումնական նռնակ և տեղափոխել ոստիկանության բաժին: