Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը` 2013 թ. մայիսի 5-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից քաղաքացիներին տրամադրվել է.

ա/ անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող 140  փաստաթուղթ /9 ձեւ/

բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 6 տեղեկանք,

գ/ անձնագրային ծառայությունների դեմ դատական հայցեր չեն ներկայացվել:

2012 թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրամադրվել է`

ա/  անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող 1407 փաստաթուղթ /9 ձեւ/

բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք,

գ/ դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 9 ընտրող:

2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրամադրվել է`

ա/  անձը /ինքնությունը/ ժամանակավորապես հաստատող 606 փաստաթուղթ /9 ձեւ/

բ/ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք,

գ/ դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 13 ընտրող:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am