ՕԵԿ-ն, ընդհանուր առմամբ, ընտրություններից բողոքներ չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օրվա վերջում Նոր-Նորքից ստացել են ահազանգ ընտրախախտումների վերաբերյալ, սակայն դեռ չեն կարողացել պարզել, թե որ կուսակցության կողմից են ընտրակաշառքները բաժանվել:

«Ահազանգերին արդեն ընթացք տրվել է  եւ իրավապահները զբաղվում են դրանցով»,- ասաց Խաչիկ Հարությունյանը, հավելելով, որ վերջնական գնահատականը կարող են տալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ամփոփելուց հետո: