Այսօր` մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 53,53 տոկոսը կամ 437021 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա ներկայացնել է ակտիվության վերաբերյալ տվյալներն՝ ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ- 61,20 տոկոս (49954 ընտրող)
Ավան- 59.32 տոկոս (22459)
Արաբկիր- 52.83 տոկոս (49526)
Դավթաշեն- 54.30 տոկոս (16923)
Էրեբունի- 50,96 տոկոս (46337)
Կենտրոն- 47,79 տոկոս (44471)
Մալաթիա Սեբաստիա- 44,9 տոկոս (46278)
Նոր Նորք- 54,72 տոկոս (53665)
Նորք Մարաշ- 62,33 տոկոս (6308)
Նուբարաշեն- 59,95 տոկոս (4669)
Շենգավիթ- 59,49 տոկոս (66750)
Քանաքեռ Զեյթուն- 52,22 տոկոս (29681)։
Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է:
Ընտրապայքարին մասնակցել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:




























