Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը` 2013 թ. մայիսի 5-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակվել են ընտրացուցակներին առնչվող ընդամենը 9 հաղորդում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դրանցով իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է միայն 1 անճշտություն: Անճշտությունը տեխնիկական վրիպման արդյունք է եղել, որը շտկվել է:
Մնացած հաղորդումներով՝ ՀՀ ոստիկանության www.police.am կայքում հրապարակվել են հերքումներ եւ պարզաբանումներ:




























