Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ-ից:
Նրանց փոխանցմամբ` շտաբում հավաքվել է ՀՀԿ ողջ էլիտան, կուսակցության գործադիր մարմնի անդամներ:
Դեռեւս առավոտյան իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ՀՀԿ շտաբ էին գնացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
Նրանք հետեւում են Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքին: Դեռեւս հայտնի չէ, թե կեսգիշերին ՀՀԿ-ում որեւէ միջոցառում կլինի, թե՝ ոչ:




























