«Առաքելություն» կուսակցությունը, մեղմ ասած, հիացած չէ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանը:
Նա նշեց, որ վատ առումով իրենց ակնկալիքներն իրականանում են՝ հավելելով, որ իրենց վստահված անձինք ընտրախախտումներ նկատել են, որոնց ընթացք է տրվել: Սակայն վերջնական գնահատական տալու համար սպասում են արդյունքների ամփոփմանը եւ նոր միայն կարող են վերաբերմունք ձեւավորել:




























