ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն համբարձումյանը, ով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում, ընտրությունների օրն անցկացրել է Մալաթիա-Սեբաստիայի շտաբում, ուստի դժվարացավ ընդհանուր գնահատական տալ ընտրական գործընթացին: Արսեն Համբարձումյանն այդ մասին ասելէ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, ընտրական գործընթացի ժամանակ արդեն ընտրակաշառքի բաժանման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: «Համենայն դեպս, մենք փորձում ենք անել հնարավորը` հաշվարկի ժամանակ կեղծիքները նվազագույնի հասցնելու համար: Հանձնաժողովներում մեր անդամներն ու վստահված անձինք ուշադիր արձանագրելու են խախտումների բոլոր դեպքերը»,- նկատել է Արսեն Համբարձումյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՅԴ-ի հնարավորությունները, Արսեն Համբարձումյանն ընդգծել է, թե դա պարզ կլինի մի քանի ժամից:



























