Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 21:30-ի դրությամբ 74 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 19:30-ից հետո ավելացել են հետեւյալ նյութերը։

05.05.2013թ., ժամը 16:30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստ. բաժին է ստացվել «ilur.am» կայքէջում տեղադրված է «Կոնգրեսի ամփոփաթերթիկը ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 4 ընտրատարածքում, Թբիլիսյան խճուղի 7 շենքի բակում գտնվող խանութի երկրորդ հարկում գումար է բաժանվում, ընտրողները գումար են վերցրել, թիվ 71 երթուղային միկրոավտոբուսով ընացել ընտրատարածք:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 17:00-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստ. բաժին է ստացվել «ilur.am» կայքէջում տեղադրված է <<Կոնգրեսի ամփոփաթերթիկը ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ>> վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ մտել եւ ստիպողաբար քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին, վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել եւ «ՀԱԿ» ու «ՀՅԴ» վստահված անձանց նկատմամբ ճնշում է գործադրվել:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 17:00-ին հետաքննիչը զեկուցագիր է ներկայացրել , որ նույն օրը, ժամը 16:30-ին «Yerkir.am» կայքի լրահոս բաժնում զետեղված է երկու լուսանկար, որոնցից առաջինում երկու տղամարդ թիկունքով կանգնած են, իսկ երկրորդ նկարում նշված տղամարդիկ ընտրատեղամասում են:

Նաեւ հաղորդագրություն է գրվել, որ «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել թիվ 9/11 ընտրատեղամասում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 16:25-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ Հ.Հովսեփյան փողոցի թիվ 12/08 տեղամասի <<news.am>> 31 դպրոցի քվեասենյակից 10-15 մետր հեռավորության վրա մարդիկ վիճաբանում են խոստացված եւ տրված գումարի մասին:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 16:25-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքէջից ահազանգ է ստացվել, որ Կենտրոն համայնքի բնակիչները հայտնում են, որ մի քանի անձինք Կենտրոն թաղապետարանի եւ համատիրության ներքո դիմումներ են հավաքում եւ գումարներ բաժանում Պուշկինի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողներին եւ նրանց հորդորում են բաց քվեարկելէ պատճառաբանելով, թե անդամները պետք է տեսնեն, որ նրանց հորդորում են բաց քվեարկել` պատճառաբանելով, որ հանձնաժողովի անդամները պետք է տեսնեն, որ նրանք արդեն քվեարկել են:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013 թ. ժամը 16.36-ին ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ է զանգահարել Դ. Մայլյան փողոցի 2-րդ շենքի բնակչուհի Թ. Ղ.-ն եւ հայտնել, որ իր հասցեում գրանցված է անծանոթ մարդ :

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013 թ ժամը 17.00-ին ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ է զանգահարել Դ. Ի.-ն եւ հայտնել, որ Նորագյուղ թաղ. 9/28 տեղամասում մի քանի տասնյակ մարդիկ կան հավաքված:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ ժամը 17.00-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ Սիլիկյան թաղամասի դպրոցում վերցնում են քաղաքացիներից անձնագրերը, իրենց փոխարեն քվեարկում, այնուհետեւ մեջը գումար դնելով հետ վերադարձնում:

Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ ժամը 17.30-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ժառայության գծով տեղակալը հայտնել է, որ իրեն է զանգահարել «Բարեւ Երեւան» դաշինքից Ա. Մարտիրոսյանը եւ հայտնել, որ նույն մարդիկ մի քանի անգամ հայտնվում են քաղաքացիական հագուստով եւ ոստիկանները չեն միջամտում :

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ ժամը 17.30-ին ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ իրենց է զանգահարել «Օրինաց երկիր» կուսակցության շտաբի պետը եւ հայտնել, որ Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող կոշիկի կրպակում ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում :

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ ժամը 17.00-ին ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ է զանգահարել Արտաշեսյան փողոցի բնակչուհի Թ. Ա.-ն եւ հայտնել, որ իր եղբայրն արդեն 20 տարի է բացակայում է ՀՀ-ից, սակայն նրա անունը առկա է ընտրացուցակում:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 18:25-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ «Iditord.am» կայքում տեղադրված է, որ Խաղաղ Դոնի փողոցում «Ժեկի» Երվանդը ՀՀԿ-ի համար ընտրակաշառք է բաժանում:

Կատարվում է հետաքննություն:

Մայիսի 5-ին, Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին անգամ քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը եւ թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել, ինչի հետեւանքով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 եւ 34-153 հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն: