Մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, թիվ 4/23 ընտրատեղամասի նախագահից  ոստիկանության  Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17.00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ` երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2 համարի տակ գտնվող ԲՀԿ-ի օգտին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am