Երեւանի ավագանու ընտրություններին եւս ընտրողները կրեատիվություն ցուցաբերեցին եւ չբավարարվեցին 7 քաղաքական ուժերից որեւէ մեկին քվեարկելուց:

Քաղաքացիները զանազան գրառումներ են արել քվեաթերթիկում` այն դարձնելով անվավեր: Այս անգամ եւս Չակ Նորիսն ու Քիմ Քարդաշյանը հայտնվել են հայ ընտրողի նախընտրած թեկնածուների շարքում:

Այլ գրառումներ եւս կան քվեաթերթիկների վրա. Օրինակ` «Այ ապուշներ, դուք արժանի չեք իմ Երեւանը կառավարել, ես ձեր գեղն ու գերանդին», «Մի դատարկեք Երեւանը» եւ այլն: Եղել են նաեւ ընտրողներ, որոնք հայհոյանքներ են գրել քվեաթերթիկի վրա:

Լուսանկարը՝  168.am - ի

Լուսանկարը՝   aravot.am - ի