«Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը զերծ է մնացել մեկնաբանություններ անել Երեւանի ավագանու ընտրությունները մեկնաբանելուց:

Ընտրությունների ընթացքի վերաբերյալ NEWS.am-ի հարցին պատասխանելով` ԲՀԿ ներկայացուցիչը նշել է, թե քանի դեռ չկան ընտրությունների վերջնական արդյունքները, եւ քաղաքական ուժերը չեն հայտնել իրենց դիրքորոշումը, ինքը նախընտրում է զերծ մնալ մեկնաբանություններից:

Նշենք, որ այսօր` մայիսի 5-ին Երեւանում կայացել են արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 հազար 457 է:

Ընտրապայքարին մասնակցել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-նը, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»: