Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 22:30-ի դրությամբ 81 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 21:30-ից հետո ավելացել են հետեւյալ նյութերը։

05.05.2013թ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել «Բարեւ Երեւան» կուսակցության անդամ  Ա. Գ.-ն եւ հայտնել, որ 3/19 ընտրատեղամասի քարտուղարն իրեն հայտնել է, որ նշված տեղամասում 2 հոգի գրանցված չլինելով՝ փորձել են ընտրել:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013 թ. ժամը 17.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչը բաժնի պետին զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 16.30-ին «Երկիր.ամ» ինտերնետային կայքով` լրահոս բաժնում, զետեղված է երկու լուսանկար, որոնցից առաջինում երկու տղամարդ թիկունքով կանգնած են, իսկ երկրորդ լուսանկարում նշված տղամարդիկ ընտրատեղամասերում են: Լուսանկարի հետ միասին նաեւ հաղորդագրություն է գրված, այն մասին, որ «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013 թ ժամը 17.10-ին ոստիկանության թեժ գիծ է զանգահարել Ռ. Մ.-ն եւ հայտնել, որ  դեպի 37 դպրոց /էլեկտրալամպերի հետնամաս/ են տեղափոխում մարդկանց են երթուղային տաքսու մեջ ՀՀԿ-ի կողմից 10.000 դրամ կաշառք բաժանում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013 թ. ժամը 18.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Բաբաջանյան 163 շենքի բնակչուհի Ս. Ֆ.-ն եւ հայտնել, որ  անձնագրի միջից բացակայում է կնիքը:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013 թ. ժամը 17:30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քր. դատ. օր-ի 180-181 հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար Քանաքեռ-Զեյթունի բաժի է ստացվել  գրություն այն մասին, որ մայիսի 5-ին համացանցի «Ի լուր» կայքում տեղադրվել է «Ժամը 14-ի դրությամբ ընտրախախտումներ» վերտառությամբ հրապարակումը, որում այլ տեղեկությունների հետ մեկտեղ նշված է, որ թի 3/19 ընտրատեղամասի նախագահը` Կ. Բաղոյանը վերցրել է բոլոր երեք կնիքները եւ դուրս է եկել տեղամասից: Վերջինս պատճառաբանել է թե իբրեւ դուրս է եկել մարդ տեսնելու:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013 թ. ժամը 18:40-ին ոստիկանության թեժ գիծ է զանգահարել Ա. Մ.-ն եւ հայտնել, որ թիվ 48 դպրոցում քվեարկելու ժամանակ մի տղամարդ բջջային հեռախոսով նկարել է իրեն:

Նախապատրաստվում են նյութեր:

Մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, թիվ 4/23 ընտրատեղամասի նախագահից  ոստիկանության  Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ժամը 17.00-ի սահմաններում ընտրատեղամաս քվեարկության եկած Լիլիթ Մ.-ին տվել է երկու քվեաթերթիկ` երկու ծրարով, որոնցում Լիլիթ Մ.-ն քվեարկել է թիվ 2 համարի տակ գտնվող ԲՀԿ-ի օգտին:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: