Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին եւ  հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն եւ Անդո դանակով հարվածել են որդուն` 22-ամյա Մարտին Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ որդին աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Մարտին Հ.-ին  տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի եւ Անդոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: