Ընդդիմադիր ուժերի գլխավոր խնդիրը`քաղաքականացնել մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները, այդպես էլ չիրագործվեց, քանի որ բնակչության 2/3 ընտրություններն ընկալում էր այն կենցաղային եւ տնտեսական խնդիրների համատեքստում: Այս մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հենց այդ պատճառով արմատական ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի, բավականին քիչ ձայներ են հավաքել: «Ժառանգություն» կուսակցությունը, որը ներկայացել է «Բարեւ Երեւան» կուսակցական դաշինքով, իր 37 տոկոսից պահպանեց միայն 8-ը»,-ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը` հերթական անգամ կրկնելով, որ այդ 8 տոկոսը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհանիսյանի անձնական վարկանիշն է, որը չի փոխվում վերջին 15 տարիների ընթացքում:

Նրա համոզմամբ, որոշ ուժեր հայտարարել են ընտրախախտումների եւ նմանատիպ երեւույթների մասին` փորձելով թաքցնել իրենց անգրագիտությունը` նախընտրական քարոզարշավի կազմակերպման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԸՀ-ն մայիսի 6-ին 10:00-ին ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները: ԿԸՀ տվյալներով, ընտրություններում ձայները աշխվել են հետեւյալ կերպ.

«Առաքելություն»- 692 (0.64%)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 97 189 (23.05%)

«Բարեւ Երեւան» դաշինք-35 732 (8,47%)

Հայ Ազգային Կոնգրես- 18 499 (4.39%)

Դաշնակցություն-15 999 (3,79%)

Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 235 512 (55,86%)

«Օրինաց երկիր» կուսակցություն- 15 733 (3,73%):