Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ հեռախոսով քննարկել է սիրիական ճգնաժամի հարթմանն ուղղված միջազգային արդյունավետ միջնորդությանը վերաբերող հարցեր: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Քննարկվել է արդյունավետ միջազգային միջնորդության հարթման, այդ թվում` ՄԱԿ-ի մեխանիզմների կիրառմամբ, ոոնց նպատակը սիրիական ճգնաժամի հաղթահարումն ու ժնեւյան պայմանավորվածությունների իրագործումն է»,-հաղորդել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում: