Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները կարելի է բնութագրել որպես շատ լավ կազմակերպված: Այս մասին մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հետազոտման եւ զարգացման տարածաշրջանային կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանը:
Նա ընդգծել է, որ արդարացել են կանխատեսումները, որ Երեւանի ավագանու ընտրությունները նման կլինեն ԱԺ ընտրություններին այն տեսանկյունից, որ ընտրատեղամասերում համեմատաբար հանգիստ կլինի եւ ընտրախախտումները քիչ կլինեն: «Սակայն եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոստիկանները չեն կատարել իրենց պարտականությունները, ապա ավագանու ընտրություններում նրանք հստակորեն կատարել են իրենց աշխատանքը` բացառելով ընտրատեղամասերի շուրջ կուտակումները»,-ընդգծել է Բադեյանը:
Նրա խոսքով, ընտրական գործընթացի հենց ամենասկզբից, ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից հոգեբանական ճնշում է գործադրվել դիտորդների վրա: «Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ավագանու ընտրություններում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվել: Բացի այդ, գրանցվել է քվեաթերթիկը ընտրատեղամասից դուրսս բերելու մեկ փորձ»,-եզրափակել է Սաթենիկ Բադեյանը:




























