Մայիսի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Կապս ճանապարհի 7-րդ կմ-ին  շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: