Երեւանում, մայիսի 8-ին, տեղի կունենա Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Դվին» հյուրանոցի տարածքում տեղակայված «Լեռնային պար» խմբաքանդակի հարցը:
Նիստին մասնակցելու է քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, մշակույթի ենթահանձնաժողովի անդամներ:
Նշենք, որ 1984թ. «Դվին» հյուրանոցի մոտ տեղադրված «Լեռնային պար» քանդակը գրեթե ամբողջությամբ թալանվել է: Տիգրան Արզումանյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել դատի տալ «Դվին» հյուրանոցի ղեկավարությանը:
Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաեւ հուշարձանի անվտանգությունը:
Քննարկվել է նաեւ «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, սակայն դա նպատակահարմար չի համարվել:




























