Երեկ՝ մայիսի 6-ին ձերբակալվել է «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակցուհիներից մեկը: NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության կոռուպցիայի ու տնտեսական հանցագործությունների պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են մի երիտասարդ կնոջ, ով կեղծել է ավանդատուների ստորագրությունները եւ նրանց հաշվեհամարներից գումարները կանխիկացրել է ու փոխանցել ամուսնու հաշվին:
NEWS.am-ի տեղեկություններով, խոսքը ավելի քան յոթ հարյուր հազար դոլարի մասին է: Այս տեղեկության վերաբերյալ մանրամասներ փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Այստեղից միայն հայտնել են, որ նյութերն ուղարկվել են Երեւան քաղաքի քննչական վարչություն:



























