Հայ-վրացական սահմանին գտնվող Սադախլո անցակետում Վրաստան թմրամիջոցներ տեղափոխելու փորձ կատարող Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել, հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդման համաձայն՝ խուզարկության ընթացքում Հայաստանի քաղաքացի Գ.Ա.-ի տաբատի գրպանում պոլիէթիլենային տոպրակով մարիխուանա է հայտնաբերվել՝ ձեռքբերված Հայաստանից, իսկ անձնական ճամպրուկում՝ երեք հաբ «Սուբոտեքս» եւ 13 հաբ «Լիրիկա»:

Հայաստանի քաղաքացին հայտարարել է, որ իր հետ Վրաստան է ժամանել Հայաստանի եւս մեկ քաղաքացի՝ Ի.Ա.-ն: Ի.Ա.-ի աջ գուլպայում թղթի մեջ փաթաթած Subutex գրառմամբ հաբ է եղել:

Գործի բոլոր նյութերն ուղարկել են ոստիկանություն: