Մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման եւ Հաղթանակի օրվա կապակցությամբ, Երեւանի վարչական բոլոր շրջաններում կկազմակերպվեն տոնական բացօթյա միջոցառումներ: Նման հանձնարարական է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնարարվել է նաեւ համապատասխան աշխատանքներ տանել՝ մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի հետ կապած միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Բացի այդ, հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ սարքավորումների առաջին խմբաքանակը Երեւանում է, եւ կատարվում է փորձարկում: