Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 եւ 07/18 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու եւ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ են ներգրավվել Դ.Մխիթարյանը եւ Ս.Սերոբյանը:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է: