Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մայիսի 8-ին միանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մարդասիրական գործունեության 150-ամյակի կապակցությամբ ամբողջ աշխարհում նշվող միջոցառումներին:
Այս կապակցությամբ, մայիսի 8-ին, ժամը 16:00-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի եւ Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները, կամավորները եւ համակիրները` (շուրջ 150 մասնակից) պաստառներով, դրոշներով ու փուչիկներով, վազքով/սպորտային քայլով կանցնեն հետեւյալ ուղղությամբ.
Մատենադարան - Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա:
Ճանապարհին մասնակիցները կբաժանեն տեղեկատվական թռուցիկներ:
Հյուսիսային պողոտայի Լալայանց եւ Պուշկինի փողոցների միջեւ ընկած տարածքում տեղադրված կլինեն ՀԿԽԸ ուղղությունները լուսաբանող տաղավարներ:
Ժամը 17:30-ին Հյուսիսային պողոտայում (Լա Պիացա սրճարանին կից հրապարակում) կանցկացվի ֆլեշ-մոբ: 70 կամավորներ կկազմեն «խաչ» եւ «150» սիմվոլները:



























