«Մատրոսսկայա տիշինայից» փախուստի դիմած 32-ամյա Սոչիի բնակիչ Օլեգ Տոպալովը եղել է քրեական հեղինակություն Դմիտրի Լեսնիկովի բանդայի անդամ: Այն սերտ կապերի մեջ է եղել Դեդ Հասանի կլանի հետ: Բանդայի մասին ուժային կառույցները երկար ժամանակ տեղեկություններ չեն ունեցել: Այն հայտնաբերվել է 2009թ՝ Մոսկվայում օրենքով գող Սոչիի Ալիկի սպանությունից հետո: Քննիչները կարծում են, որ վերջինիս սպանությանը մասնակցել է նաեւ Տոպալովը:

Այդ գործից հետո Նա փախուստի եմ դմել եւ ձերբակալվել է 2011թ՝ Ռոստովի երկրամասում տեղի գործարարին եւ նրա թիկնապահին սպանելու համար, գրում է «Կոմսոմոլսկայ Պրավդան»: «Մատրոսսկայա տիշինա» Տոպալովին ուղարկել են 2011թ հոկտեբերի 17-ին:

Տոպալովն անցք է բացել «Մատրոսսկայա տիշինայի» իր բանտախցի առաստաղին, որտեղից էլ կարողացել է փախուստի դիմել

Ինչպես հաղորդում են Կրասնոդարի ուժային կառույցների աղբյուրները, Տոպալովը շուտով կարող է հայտնվել իր բնակարանում: