«Հայբիզնեսբանկը» պարզաբանում է աշխատակցուհու ձերբակալության դեպքը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկից, մայիսի 6-ին աշխատակցի կողմից գումարների յուրացման դեպքը հայտնաբերել են բանկի համապատասխան ստորաբաժանումները, եւ այդ մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկին ու ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը:

«Հայբիզնեսբանկը» վստահեցնում է, որ վերոնշյալ դեպքը, ինչպես նաեւ դրա հետեւանքները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ բանկի հաճախորդների շահերին:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մայիսի 6-ին ձերբակալվել է «Հայբիզնեսբանկի» աշխատակցուհիներից մեկը: NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության կոռուպցիայի ու տնտեսական հանցագործությունների պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են մի երիտասարդ կնոջ, ով կեղծել է հաճախորդների ստորագրությունները եւ նրանց հաշվեհամարներից գումարները կանխիկացրել  ու փոխանցել է ամուսնու հաշվին: