10 տարի առաջ Չիլիի Ատակամա անապատում հայտնաբերված 15 սանտիմետրանոց կմախքը մարդու է: Այս մասին հայտարարել է Սթեմփֆորդի համալասարանի պրոֆեսոր Գարրի Նոալին, փոխանցում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Science Now-ն: Առաջին անգամ առեղծվածային գտածոյի մասին խոսել են 10 տարի առաջ: Կմախքի մոտ բացակայում են 2 կողեր եւ ուժեղ դեֆորմացված է եղել գանգը:

Կմախքի մասին հիշել են, քանի որ նկարահանվում է պարանորմալ երեւույթների մասին ֆիլմ, որտեղ կանդրադառնան նաեւ վերջինիս:

Գիտնական, ում փակուղի է մտցրել զույգ կողերի բացակայությունն ու գանգի դեֆորմացիան, առաջին հերթին հետաքրքրվել է առաջատար բժիշկներից եւ մանկաբույժներից, արդյոք իրենց պրակտիկայում վերջիններս բախվե՞լ են նման դեպքերի, սակայն բժիշկներն անտեղյակ են եղել:

ԴՆԹ-ն ուսումնասիրելով՝ գիտնականը պարզել է, որ կմախքի գեները ժամանակակից են, մուտացիայի հետքեր չեն հայտնաբերվել:

Կմախքը ոչ մի ընդհանրություն չունի ՉԹՕ-ի հետ: Այն մարդկային է: