Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում գտնվող դաշտավայրում ժամը 16.00-ի սահմաններում մոլորվել է Օշական գյուղի բնակիչ՝ 70-ամյա Ն. Գեւորգյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Լանջիկի գյուղապետը եւ Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի հերթապահ ոստիկանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























