Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների դիսպետչերները:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 45-ամյա Վաղինակ Գեւորգյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























