Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում  Վանաձոր-Ալավերդի Ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին, Գազ 24 մակնիշի 23 ՍՏ 309 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով տուժածներ չկան: Մեքենայի 22-ամյա վարորդը՝ Վանաձոր քաղաքի Գրիբոյեդով փողոցի բնակիչ Հովսեփ Պալյանը  սեփական ուժերով դուրս է եկել ձորից:

Դեպքի վայրում աշխատում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ոստիկանության Գուգարքի բաժանմունքի աշխատակիցները, ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am