«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ արմատական թեւը կարծում է, որ ավագանու մանդատները չպետք է վերցնել եւ հենց այժմվանից պետք է անցնել ընդդիմադիր ռեժիմի: Արմատական թեւում նման ընտրություններից եւ արդյունքներից հետո «դա լամպոչկի» է` կվերցնեն մանդատները, թե` ոչ, եւ չեն պատրաստվում որեւէ կարծիք հայտնել առաջիկայում տեղի ունենալիք քաղխորհրդի նիստի ժամանակ:
ԲՀԿ-ում կարծում են, որ «հիմնական որոշում կայացնողը Ծառուկյանն է». «հիմնական», որովհետեւ նա պիտի խորհրդակցի Քոչարյանի հետ: Այստեղ գտնում են, որ անգամ այդ դեպքում իրենք կվերցնեն մանդատները, որովհետեւ Ծառուկյանն այդպես կուզի:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա նրանք նույնպես վերցնում են մանդատները: Երեկ, երբ զանգահարեցինք Ստեփան Սաֆարյանին, նա, ինչպես միշտ, շնչակտուր էր, մասնակցել էր ՀԱԿ-ի պահանջած` քվեաթերթիկների ընտրատարածքային վերահաշվարկին, հիմա էլ վազում էր հասներ իրենց պահանջած վերահաշվարկին: «Մեկ երրորդով խախտումներ կան` մեկ երրորդով»,- վազելու ընթացքում տեղեկացրեց նա: Վերցնելո՞ւ եք մանդատները. դու անձամբ կո՞ղմ ես, որ վերցնեն մանդատները: «Իմ մանկության բյուրեղյա երազանքը չի եղել այդ մանդատը վերցնելը, ինչպես կասեր Լեւոն պապին` մեր Տեր-Պետրոսյանը. խնդիրը թիմային է»: Նշանակում է` կվերցնեն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։




























