Ընտրողների սարատովյան միավորման համակարգող Միխայիլ Շապովալովին, ով մայիսի 6-ին «Путин пiдрахуй оставшиеся свободы дни!» պաստառով դուրս էր եկել հանրահավաքի, դատապարտել են մի քանի օրվա վարչական ազատազրկման:
Դատարանը Շապովալովին մեղավոր է ճանաչել 20.1 հոդվածի համաձայն (մանր խուլիգանություն) եւ ազատ արձակվել դահլիճում, քանի որ ընդդիմադիրն արդեն մի քանի օր էր անցկացրել ոստիկանական բաժանմունքում: Նիստի ժամանակ դատավորն ընդգծել է, որ «պաստառների պատրաստումը կանխամտածված բնույթ է կրել»: Տրանսպարանտը ոչնչացվել է:
Ինչպես մեկնաբանում է Polit.Ru-ն, ուկրաիներեն «пiдрахуй» բայը թարգմանվում է որպես «հաշվիր»: Շապովալովին ձերբակալած ոստիկանները տղամարդու կոչում հանդիմանություն են նկատել, թեեւ ռուսերենում նման բառ առհասարակ չկա:




























