Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել եւ նշանակել նախարարներին:
Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն կատարվել են հետեւյալ նշանակումները.
Արամ Հարությունյան - Բնապահպանության նախարար
Արմեն Մովսիսյան - Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Աշոտյան- Կրթության եւ գիտության նախարար
Հասմիկ Պողոսյան- Մշակույթի նախարար
Հրանուշ Հակոբյան- Սփյուռքի նախարար
Արտեմ Ասատրյան-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Դերենիկ Դումանյան-Առողջապահության նախարար
Վահրամ Ավանեսյանը-Էկոնոմիկայի նախարար
Հրայր Թովմասյան-Արդարադատության նախարար
Սամվել Թադեւոսյան- Քաղաքաշինության նախարար
Սերգո Կարապետյան-Գյուղատնտեսության նախարար
Արմեն Երիցյան- Արտակարգ իրավիճակների նախարար
Գագիկ Բեգլարյան-Տրանսպորտի եւ կապի նախարար
Արմեն Գեւորգյան-Տարածքային կառավարման նախարար, մեկ այլ հրամանագրով նաեւ` փոխվարչապետ
Սերժ Սարգսյանը Յուրի Վարդանյանին ազատել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ Սարգսյանն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել Ֆինանսների նախարար, իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար:
Իսկ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել էր Սեյրան Օհանյանին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում` Էդվարդ Նալբանդյանին:
Հիշեցնենք, որ Կառավարության կազմը քննարկվել է երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում:
Յուրի Վարդանյան (կենսագրական համառոտ տվյալներ)
Ծնվել է 1956թ. հունիսի 13-ին, Լենինական քաղաքում: 1974-1980թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի մասնագիտություն: 1984-1987թթ. սովորել է Երեւանի ժողովրդական ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը եւ ստացել տնտեսագետի որակավորում: Զուգահեռաբար մասնակցել է ծանրամարտի գծով Եվրոպայի, Աշխարհի, Օլիմպիական խաղերին, ԽՍՀՄ առաջնություններին: Եղել է ԽՍՀՄ բազմակի, Աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ:
1973-1974թթ. աշխատել է Լենինականի վագոնային դեպոյում՝ որպես հրահանգիչ: 1986-1988թթ. եղել է Լենինականի արհմիությունների սպորտընկերության նախագահը: 1989-1991թթ. եղել է Արհմիությունների հանրապետական սպորտընկերության նախագահը: 1991-1993թթ. եղել է ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականի խորհրդատու-մարզիչը: 1994-1997թթ. եղել է ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ բասկետբոլի «Չիկագո-Բուլս» թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչը: 1998-2002թթ. եղել է «Գյումրի հայրենակցական միության» նախագահը: 2003-2008թթ. եղել է Կալիֆորնիայի «Հայերի միության» նախագահը:
Մինչ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելը եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականը:
Պետական պարգեւներ եւ մրցանակներ
1985թ. Լենինի շքանշանակիր, 1980թ. «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանակիր, 2008թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, 2008թ. ԼՂՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Վահրամ Ավանեսյան (կենսագրական համառոտ տվյալներ)
Վահրամ Ավանեսյան ծնվել է 1962թ. հունվարի 18-ին Երեւան քաղաքում:
Նա 1978-1983 թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում, տնտեսագետ-մաթեմատիկոս է:
1983-1986 թթ. Սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում:
Մասնագիտական փորձ՝
Մինչեւ 2001-ին էկոնոմիկայի նախարար նշանակվելը «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ տնօրեն, «Մանեքս եւ Վալեքս» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, Ներդրումների գծով տնօրեն
1998-1999 թթ – ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար
1997-1998 թթ - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
1996-1997թթ - ՀՀ էկոնոմիկայի նախարար
1993-1996 թթ - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Առանձին երկրներում համապատասխան փորձառություն՝
2007-2012թթ - Մոլդովա (Խորհրդատու, Կրթության ֆինանսավորման բարեփոխումներ, Համաշխարհային բանկ)
2004-2012թթ - Տաջիկստան (Խորհրդատու, Կրթության բյուջետային եւ ֆինանսավորման բարեփոխումների ծրագիր, Համաշխարհային բանկ)
2005-2006թթ - Ուզբեկստան (Խորհրդատու, Պետական ֆինանսների կառավարման բարեփոխումներ, Համաշխարհային բանկ)




























