Նախարար աշխատելու առաջարկի մասին նախապես չեմ իմացել; Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողներին ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը:
Լրագրողները փորձեցին նոր նշանակված կառավարության անդամներից կարծիքներ ստանալ մինչ կառավարության նիստը սկսելը, սակայն մեծամասամբ կառավարության անդամները խուսափեցին պատասխաններից, պատճառաբանությամբ, թե շտապում են: Իսկ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ընդհանրապես որեւէ արձագանք չտվեց:
Սպասվում է, որ այսօր կառավարության նիստը կնախագահի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























