Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 28-ամյա Արման Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:




























