Մայիսի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել  է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: