Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 7-ին,  ժամը 12.30-ին, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանից  բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 18-ից ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով: