Մայիսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Կասյան փողոցի թիվ 10 շենքի մոտ  «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Սամանդ»-ը վրաերթի է ենթարկել Նադեժդա  Բաղրամյանին եւ 6-ամյա Դավիթ Բունիաթյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: