Մայիսի 7-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու թիվ 13 հասցեի մոտ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Տոյոտա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























