PKK-ի զինված թեւի հրամանատարությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ չնայած վատ եղանակային պայմաններին, քուրդ զինյալները մայիսի 8-ից սկսել է Թուրքիայից հեռանալու գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է քրդական Firat լրատվական գործակալությունը, PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե մայիսի 8-ից սկսված գործընթացի արդյունքում զինյալների առաջին խմբերն արդեն մեկ շաբաթից կլինեն Հյուսիսային Իրաքի ճամբարներում։

Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։

Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։

Օջալանի ուղերձից հետո Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ղեկավարությունը հայտնել էր, որ մայիսի 8-ից քուրդ զինյալները լքելու են Թուրքիայի տարածքը։