Մոսկվայի Պրեսնենսկի դատարանն արտոնել է ձեռներեց Պավել Սոպոտի ձերբակալությունը, ով մեղադրվում է «Նովայա Գազետայի» լրագրող Իգոր Դոմինիկովի վրա հարձակման կազմակերպման մեջ: Ինչպես փոխանցում է BFM.ru-ն, մեղադրյալը`«Գազինդուստրիա» ընկերության նախկին գլխավոր տնօրենը, հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող հանցագործության մեղքը:
Ձերբակալության արտոնման համար հիմք է հանդիսացել նախօրեին Էդուարդ Թագիրյանովի կոմից տված ցուցմունքը՝ Պավել Սոպոտի դեմ: Նրա փաստաբանը դեմ է հանդես եկել ձերբակալությանը: Որպես խափան միջոց նա առաջարկել է «ցանկացած գումար»:
Ձեռներեց Պավել Սոպոտը ձերբակալվել է նախօրեին: Հիշեցնենք, որ լրագրողի սպանությունը տեղի է ունեցել 2000թ:




























