Կանադական Cirque du Soleil-ի արտիստները Սանկտ Պետերբուրգի կենտրոնում թատերականացված ներկայացմամբ երթ են կազմակերպել: Սակայն ոստիկանությունը դադարեցրել է շքերթը` հանրահավաքների մասին օրենքը խախտելու պատճառով:
Փողոցային ներկայացումներով արտիստներն ավանդաբար հայտնում են իրենց շոուի մասին: Նմանատիպ միջոցառումներ խումբը կազմակերպել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում, սակայն Ռուսաստանում նրանց չի հաջողվել անել դա: Ինչպես հաղորդում է «Fontanka.ru-ն», շքերթը Հյուսիսային մայրաքաղաքում կազմակերպվել է` ներկայացնելու Alegria շոուն: Վերջինիս պրեմյերան պետք է կայանա մայիսի 9-ի Լեդովի պալատում:
Կազմակերպիչները նախապես համաձայնեցրել են երթը, որին պետք է մասնակցեին, ըստ որոշ տվյալների 50 մարդ, այլ տվյալների համաձայն` 200:




























