Հայաստանն առաջիկայում պետք է սկսի հաշմանդամների համար նախատեսված սայլակներ արտադրել: Այդ մասին այսօր` մայիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ կառավարությունը որոշեց 3 մլն դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` «Փյունիկ» հաշմանդամների միության կողմից ներկրված 500 սայլակները հավաքելու եւ բաշխելու համար: Բաշխումը կատարվելու է ըստ նախարարի հաստատած ցուցակի: Մեկ սայլակի հավաքման եւ կարիքավորին տրամադրման միջին ծախսը կազմում է 6 հազ. դրամ: Ի դեպ` գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից` գործազուրկների նպաստների տնտեսման հաշվին (հունվար-փետրվար ամիսներին այս ծախսով տնտեսվել է մոտ 230 մլն դրամ):



























