Ոստիկանության Վաղարշապատի  բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 16.00-ին, 1963 թ. ծնված  Անդրանիկ Ա.-ն  կամավոր հանձնել է առանց համարի, «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ եւ «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: