Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 23 դեպք:

Նշված դեպքերից`

- ընտրակաշառք-11,

- քարոզարշավը խոչընդոտելու-6,

- քվեարկության նախորդ օրը քարոզչություն կատարելու-1,

- ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու-1,

-թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու-1,

- հանրահավաքներ անցկացնելուն խոչընդոտելու-1,

- այլ խախտումներ (ընտրացուցակի անճշտություն, ծեծ կամ վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում եւ այլ խախտումներ)- 2:

Ահազանգերը ստացվել են`

- ՀՅԴ- 6,

- «Բարեւ Երեւան» դաշինք, «Ժառանգություն» – 2,

- «Հայ Ազգային Կոնգրես»-3,

- «ԲՀԿ»-1,

- Այլ աղբյուր (ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ եւ քաղաքացիներ)- 7:

Ըստ տարածքների`

Կենտրոն-5 դեպք,

Մալաթիա-0 դեպք,

Արաբկիր-0 դեպք,

Քանաքեռ-1 դեպք, 

Շենգավիթ-6 դեպք,

Նոր Նորք-5դեպք,

Էրեբունի-1 դեպք,

Մաշտոց -5 դեպք:

Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 16 նյութ գտնվում է ընթացքի մեջ, իսկ 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 1-ը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)  եւ 1-ը ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):