Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել է Դանիայի Արտաքին քաղաքականության հարցերով Ընկերակցության պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում փոխնախարարն ընդհանուր տեղեկություններ է տվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:
Այնուհետեւ Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է հյուրերի բազմաթիվ հարցերին:




























